Զարմանալ պետք չէ:
2025 թվականի սեպտեմբերի 17-ին ԵՊՀ-ում մեկնարկում է «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով աշխատաժողովը:
Այսինքն, այդ օրը ԵՊՀ-ում կհավաքվեն մանրէասեր անձինք, որոնցից յուրաքանչյուրին կկցեն ԵՊՀ-ում բնակվող մանրէների խմբերին և նրանք կմեկնեն ճանապարհորդության:
Որտե՞ղ:
Չգիտեմ:
Ենթադրաբար` ամենուրեք:
Ամեն դեպքում, վատ նախաձեռնություն չէ:
Մինչ օրս հայտնի էին լեռնային, մշակութային, բժշկական, ծովային, գործնական, ինչպես նաև էկոտուրիզմը:
Կա նաև սեքստուրիզմ, սակայն մանրէատուրիզմ դեռ չկար:
Դա էլ կտեսնենք:
ԵՊՀ-ում մանրէները մեծ ապագա ունեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ